Բացահայտեք

Մեր պատմությունը

«Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ ՀՈՌԵԿԱ ընկերություն է, որը հիմնադրվել է նպատակասլաց գործարարների կողմից։ Ընկերության նպատակն է ստեղծել յուրահատուկ և հիշարժան տպավորություններ հաճախորդների և այցելուների համար՝ մատուցելով բարձրորակ ծառայություններ և կենտրոնանալով ինտերիերի օրիգինալ ձևավորման և սպասարկման ամենաբարձր մակարդակի վրա:

Հյուրընկալության ոլորտում յուրաքանչյուր մանրուք կարևոր է: «Ռեստ Կոնցեպտ»-ը ձգտում է ստեղծել ռեստորաններ, հյուրանոցներ և սրճարաններ, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է իրեն զգալ ինչպես տանն և վայելել մթնոլորտը:

Մեր նախագծերը

Պատրիկի ծննդյան տարեդարձը

01.12

Մեր ռեստորանները

«Կովկասի Գերուհի»

Եթե ​​հոգնել եք առօրյա հոգսերից և ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել, փորձել իսկական կովկասյան խոհանոց, համեցեք «Կովկասի Գերուհի» ռեստորաններ:

Այստեղ դուք կգտնեք կովկասյան խոհանոցի առավել նրբաճաշակ ուտեստներ և հանդիպումներ համանուն ֆիլմի հերոսների հետ, դռան մոտ ձեզ կդիմավորի անքակտելի եռյակը՝ «Կոմսոմոլի անդամ, մարզիկ և պարզապես գեղեցկուհի» և «խորհրդային դատարանն՝ աշխարհի ամենամարդասիրական դատարանը»։

Այստեղ դուք կմոռանաք ամեն ինչի մասին: Ազգային երաժշտական ​​և պարային շոու ծրագիրը Ձեր օրը կդարձնի անմոռանալի:

Հեռ.: +374 98-188-118 (Ամիրյան 4/6), +374 41-180-016 (Սայաթ-Նովա 25):

Աշխատանքային ժամեր:

📍 Ամիրյան 4/6
Երկուշաբթիից-Ուրբաթ 10:00-01:00
Շաբաթ և Կիրակի 09:00-01:00

📍 Սայաթ-Նովա 25
Երկուշաբթիից-Ուրբաթ 10:00-00:00
Շաբաթ և Կիրակի 09:00-0:00

Մեր ռեստորանները

«Պատրիքս Փեսթրի»

Թարմ կրուասաններ, խմորեղեններ և այլ համեղ տեսականիներ ամեն օր:

Քաղաքի ամենահամեղ և անկրկնելի կրուասաններն այստեղ են՝ մեզ մոտ։ Հրուշակագործ Պատրիկը ստեղծել է մի վայր, որտեղ դուք միշտ կարող եք զգալ Ձեզ ինչպես տանը։

Մեր ռեստորանը տեղակայված է ամենասիրելի Արամի փողոցում: Ոճային ժամանակակից վայր, աննկարագրելի ջերմություն փոխանցող յուրահատուկ բարի մթնոլորտ, որն անտարբեր չի թողնի ոչ մի հյուրի։

Հեռ.: +374 44-008-118 (Արամի 64)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00

Մեր ռեստորանները

"Ավոկադո Քուին"

Ռեստորան «Ավոկադո Քուին» 🥑

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ռեստորանների ցանց Այցելելով մեզ Դուք կարող եք գտնվել քաղաքի ամենականաչ վայրում, վայելել առողջ մթնոլորտ, տեսնել բաց խոհանոցը և ուտեստների պատրաստումը, փորձել շաա՜տ առողջարար և սննդարար ուտեստներ, կոկտեյլներ,սմուդիներ պատրաստված հենց Ավոկադոյով:

Մենք ներկայացնում ենք առողջ սուպեր սննդով հեղինակային խոհանոց՝ որն իր հերթին ներկայացնում է Ասիական և Եվրոպական ճյուղերը: Դուք կարող եք փորձել թարմ, ոչ սառեցված ծովամթերքով պատրաստված յուրօրինակ ռոլլեր, սաշիմի, նիգիրիներ, ինչպես նաև գրիլ՝ կատարյալ երեկոյան ընթրիքների համար:

Ավոկադո Քուինը յուրօրինակ նախագիծ է առողջ սննդով հետաքրքրվող և ավոկադոյի սիրահար մարդկանց՝ մեկ վայրում միավորելու համար:
Արդեն տարիներ շարունակ աշխարհում հայտնի լինելով, այն հասցրել է հիացնել յուրօրինակ կոնցեպտով Իբիցայում, Բոդրումում, Երևանում վերջերս արդեն Կազանում:

Հեռ.։ +374 11-779-977 (Մ․Սարյան 2/2)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00

Միջոցառումներ

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ընկերության նորությունների բաժին։ Այստեղ կարող եք գտնել մեր կազմակերպության, ինչպես նաև մեր նախագծերի հետ կապված ամենավերջին թարմացումներն ու նորությունները։

Մեր հյուրանոցը

Yerevan Place Hotel

Երևան Փլեյս հյուրանոցը չորս աստղանի հյուրանոց է, որը կատարյալ ընտրություն կլինի ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա և մոտ է նշանավոր տեսարժան վայրերին, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանը, երգող շատրվանները, Կապույտ մզկիթը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կասկադ համալիրն և Շառլ Ազնավուրի հրապարակը:

Այստեղ դուք կարող եք գտնել հարմարավետ սենյակներ աշխատանքի և հանգստտի համար, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ բիզնես և մասնավոր միջոցառումներ կազմակերպելու համար: Յուրաքանչյուր սենյակ ժամանակակից է՝ ինչը նպաստում է Ձեր հարմարավետությունը: Հյուրանոցի ամբողջ տարածքում ծխելը արգելվում է:

Հյուրանոցն ունի 87 սենյակ՝ 6 տարբեր կատեգորիաների — հարմարավետ ստանդարտ սենյակներից մինչև Ապարտամենտ Սուիթ։ Մենք առաջարկում ենք սենյակներ յուրաքանչյուր նախասիրության համար:

Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1, հեռ.: +374 11 221-234