Մեր ռեստորանները

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ընկերության ռեստորանների էջ։ Այստեղ կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն մեր ընկերության ստեղծած բոլոր ռեստորանների մասին:

«Կովկասի Գերուհի»

Եթե հոգնել եք առօրյա հոգսերից և ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել, փորձել իսկական կովկասյան խոհանոց, համեցեք «Կովկասի Գերուհի» ռեստորանային ցանց:

Այստեղ կգտնեք կովկասյան խոհանոցի առավել նրբաճաշակ ուտեստներ և կհանդիպեք համանուն ֆիլմի հերոսներին․ դռան մոտ ձեզ կդիմավորի անբաժանելի եռյակը՝ «Կոմերիտուհի, մարզուհի և պարզապես գեղեցկուհի» Նինայի հետ, ինչպես նաև «Խորհրդային դատարանը՝ աշխարհի ամենամարդասիրական դատարանը»։

Այստեղ դուք կմոռանաք ամեն ինչի մասին: Ազգային երաժշտական և պարային շոու ծրագիրը Ձեր օրը կդարձնի անմոռանալի:

Հեռ.: +374 98-188-118 (Ամիրյան 4/6), +374 41-180-016 (Սայաթ-Նովա 25):

Աշխատանքային ժամեր:

📍 Ամիրյան 4/6
Երկուշաբթիից-Կիրակի 10:00-01:00

📍 Սայաթ-Նովա 25
Երկուշաբթիից-Կիրակի 10:00-00:00

«Պատրիքս Փեսթրի»

Թարմ կրուասաններ, թխվածքներ և այլ համեղ տեսականի ամեն օր:

Քաղաքի ամենահամեղ և անկրկնելի կրուասաններն այստեղ են՝ մեզ մոտ։ Հրուշակագործ Պատրիկը ստեղծել է մի վայր, որտեղ միշտ կարող ես զգալ քեզ ինչպես տանը։

Մեր ռեստորանը տեղակայված է ամենասիրելի փողոցում՝ Արամի փողոցում: Նրբաոճ ժամանակակից վայր, աննկարագրելի ջերմություն փոխանցող յուրահատուկ բարի մթնոլորտ, որն անտարբեր չի թողնի ոչ մի հյուրի։

Հեռ.: +374 44-008-118 (Արամի 64)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00

«Ավոկադո Քուին»

Ռեստորան «Ավոկադո Քուին» 🥑

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ռեստորանների ցանց:

Այցելելով մեզ Դուք կհայտնվեք քաղաքի ամենականաչ վայրում, կվայելեք առողջ մթնոլորտ, անձամբ կտեսնեք բաց խոհանոցը և ուտեստների պատրաստումը, կփորձեք շա՜տ առողջարար և սննդարար ուտեստներ, կոկտեյլներ, սմուզիներ՝ պատրաստված հենց ավոկադոյից:

Հեղինակային մեր խոհանոցը հագեցած է ամենաառողջ ու ամենալավ սննդով, որն իր հերթին ներառում է Ասիական և Եվրոպական ճյուղեր: Այստեղ կարող եք փորձել թարմ, ոչ սառեցված ծովամթերքով պատրաստված յուրօրինակ ռոլլեր, սաշիմի, նիգիրիներ, ինչպես նաև գրիլ, որը կատարյալ տարբերակ է երեկոյան ընթրիքների համար:

Ավոկադո Քուինը յուրօրինակ նախագիծ է առողջ սնունդ նախընտրողների և ավոկադոյի սիրահարների համար՝ տեղ, որը միավորում է երկուսը մեկում:

Տարիներ շարունակ ճանաչվելով աշխարհում, յուրօրինակ կոնցեպտով այն հասցրել է հիացնել Իբիցայում, Բոդրումում, Երևանում և, վերջերս արդեն, Կազանում:

Հեռ.։ +374 11-779-977 (Մ․Սարյան 2/2)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00