Բացահայտեք

Մեր պատմությունը

«Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ-ն «Հոռեկա»-ի (Hotel/Restaurant/Café) ոլորտում գործող ընկերություն է, որը հիմնադրվել է նպատակասլաց գործարարների կողմից։ Ընկերության նպատակն է հաճախորդներին և այցելուներին անկրկնելի և հիշարժան պահեր պարգևելը՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ նաև ինտերիերի յուրօրինակ ձևավորմամբ և սպասարկման ամենաբարձր մակարդակով:

Հյուրընկալության ոլորտում յուրաքանչյուր մանրուք կարևոր է: «Ռեստ Կոնցեպտ»-ը ձգտում է ստեղծել ռեստորաններ, հյուրանոցներ և սրճարաններ, որտեղ յուրաքանչյուր այցելու զգում է իրեն ինչպես իր տանը և վայելում մթնոլորտը:

Մեր նախագծերը

Պատրիկի ծննդյան տարեդարձը

01.12

Մեր ռեստորանները

«Կովկասի Գերուհի»

Եթե հոգնել եք առօրյա հոգսերից և ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել, փորձել իսկական կովկասյան խոհանոց, համեցեք «Կովկասի Գերուհի» ռեստորանային ցանց:

Այստեղ կգտնեք կովկասյան խոհանոցի առավել նրբաճաշակ ուտեստներ և կհանդիպեք համանուն ֆիլմի հերոսներին․ դռան մոտ ձեզ կդիմավորի անբաժանելի եռյակը՝ «Կոմերիտուհի, մարզուհի և պարզապես գեղեցկուհի» Նինայի հետ, ինչպես նաև «Խորհրդային դատարանը՝ աշխարհի ամենամարդասիրական դատարանը»։

Այստեղ դուք կմոռանաք ամեն ինչի մասին: Ազգային երաժշտական և պարային շոու ծրագիրը Ձեր օրը կդարձնի անմոռանալի:

Հեռ.: +374 98-188-118 (Ամիրյան 4/6), +374 41-180-016 (Սայաթ-Նովա 25):

Աշխատանքային ժամեր:

📍 Ամիրյան 4/6
Երկուշաբթիից-Կիրակի 10:00-01:00

📍 Սայաթ-Նովա 25
Երկուշաբթիից-Կիրակի 10:00-00:00

Մեր ռեստորանները

«Պատրիքս Փեսթրի»

Թարմ կրուասաններ, թխվածքներ և այլ համեղ տեսականի ամեն օր:

Քաղաքի ամենահամեղ և անկրկնելի կրուասաններն այստեղ են՝ մեզ մոտ։ Հրուշակագործ Պատրիկը ստեղծել է մի վայր, որտեղ միշտ կարող ես զգալ քեզ ինչպես տանը։

Մեր ռեստորանը տեղակայված է ամենասիրելի փողոցում՝ Արամի փողոցում: Նրբաոճ ժամանակակից վայր, աննկարագրելի ջերմություն փոխանցող յուրահատուկ բարի մթնոլորտ, որն անտարբեր չի թողնի ոչ մի հյուրի։

Հեռ.: +374 44-008-118 (Արամի 64)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00

Մեր ռեստորանները

«Ավոկադո Քուին»

Ռեստորան «Ավոկադո Քուին» 🥑

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ռեստորանների ցանց:

Այցելելով մեզ Դուք կհայտնվեք քաղաքի ամենականաչ վայրում, կվայելեք առողջ մթնոլորտ, անձամբ կտեսնեք բաց խոհանոցը և ուտեստների պատրաստումը, կփորձեք շա՜տ առողջարար և սննդարար ուտեստներ, կոկտեյլներ, սմուզիներ՝ պատրաստված հենց ավոկադոյից:

Հեղինակային մեր խոհանոցը հագեցած է ամենաառողջ ու ամենալավ սննդով, որն իր հերթին ներառում է Ասիական և Եվրոպական ճյուղեր: Այստեղ կարող եք փորձել թարմ, ոչ սառեցված ծովամթերքով պատրաստված յուրօրինակ ռոլլեր, սաշիմի, նիգիրիներ, ինչպես նաև գրիլ, որը կատարյալ տարբերակ է երեկոյան ընթրիքների համար:

Ավոկադո Քուինը յուրօրինակ նախագիծ է առողջ սնունդ նախընտրողների և ավոկադոյի սիրահարների համար՝ տեղ, որը միավորում է երկուսը մեկում:

Տարիներ շարունակ ճանաչվելով աշխարհում, յուրօրինակ կոնցեպտով այն հասցրել է հիացնել Իբիցայում, Բոդրումում, Երևանում և, վերջերս արդեն, Կազանում:

Հեռ.։ +374 11-779-977 (Մ․Սարյան 2/2)

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-Կիրակի 09:00-00:00

Միջոցառումներ

Բարի գալուստ «Ռեստ Կոնցեպտ» ընկերության նորությունների բաժին։ Այստեղ կարող եք գտնել մեր կազմակերպության, ինչպես նաև մեր նախագծերի հետ կապված ամենավերջին թարմացումներն ու նորությունները։

Մեր հյուրանոցը

Yerevan Place Hotel

Երևան Փլեյս հյուրանոցը չորս աստղանի հյուրանոց է, որը փայլուն ընտրություն է ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա և շատ մոտ է նշանավոր այնպիսի տեսարժան վայրերին, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանը, հրապարակի երգող շատրվանները, Կապույտ մզկիթը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կասկադ համալիրն ու Շառլ Ազնավուրի հրապարակը:

Այստեղ դուք կգտնեք հարմարավետ սենյակներ աշխատանքի և հանգստի համար, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ՝ բիզնես և մասնավոր միջոցառումների կազմակերպման համար: Յուրաքանչյուր սենյակ կահավորված է ժամանակին համահունչ՝ ինչն էլ, իր հերթին, ապահովում է Ձեր հարմարավետությանը: Հյուրանոցի ամբողջ տարածքում ծխելն արգելվում է:

Հյուրանոցն ունի 87 սենյակ՝ 6 տարբեր տեսակի․ հարմարավետ ստանդարտ սենյակներից մինչև «Ապարտամենտ Սուիթ»։ Մենք առաջարկում ենք սենյակներ՝ ցանկացած նախընտրության:

Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1, հեռ.: +374 11 221-234