Rest Concept նվեր քարտեր

Կան նվերներ, որոնք պարզապես հաճելի են, և կան այնպիսիք, որոնք վերածվում են անմոռանալի զգացողության ու առանձնահատուկ փորձառության։

Rest Concept նվեր քարտերը ստեղծված են հենց այդպիսի պահերի համար՝ լինելով նրբաճաշակ, մտածված և միշտ տեղին ընտրություն։

Դրանք հնարավորություն են տալիս բացահայտել հենց այն փորձառությունը, որն ամենամոտն է տվյալ պահի տրամադրությանը՝ նրբաճաշակ ընթրիք, ջերմ ընտանեկան հանդիպում, սիրելի նախաճաշ կամ պարզապես հաճելի երեկո։

Նվեր քարտերը հրաշալի լուծում են ամենատարբեր առիթների դեպքում՝ ծննդյան օրվանից մինչև տոնական հանդիպում, շնորհակալություն հայտնելու գեղեցիկ ժեստից մինչև պարզապես հաճելի անակնկալ՝ առանց հատուկ առիթի։

Նվեր քարտերը գործում են ասիական և առողջ սննդի ժամանակակից մոտեցմամբ Avocado Queen-ում, ձեր հարևան Patrick-ի ստեղծած ջերմ, մտերմիկ ու անուշաբույր աշխարհով Patrick’s Pastry-ում և իսկական կովկասյան խոհանոցի հարուստ ու համեղ ավանդույթներով «Կովկասի գերուհի» ռեստորաններում։

Քարտերը հասանելի են հետևյալ արժեքներով․

15 000 դրամ

30 000 դրամ

50 000 դրամ

100 000 դրամ

Սա նվեր է, որը չի սահմանափակվում մեկ ձևաչափով․ այն հնարավորություն է տալիս ընտրել, վայելել և ունենալ վառ տպավորություններ։

Մեկ քարտ՝ երեք յուրահատուկ վայր ամենաերջանիկ հիշողությունների համար։

Նվեր քարտերը հասանելի են և կարող են օգտագործվել հետևյալ մասնաճյուղերում՝

📍 «Կովկասի գերուհի» — Ամիրյան 4/6
📍 «Կովկասի գերուհի» — Սայաթ-Նովա 25
📍 «Պատրիքս Փեթրի» — Արամի 64
📍 «Ավոկադո Քուին» — Սարյան 2/2