Բարի գալուստ

իմ խոհանոց

գուցե ինձ շատերդ
գիտեք արդեն,
այո՛, այո՛ ես եմ՝
բոլորի

մորաքույր նինան:

այստեղ եմ ես անցկացնում
օրվա իմ ամենասիրելի
ժամերը ու ձեզ համար
պատրաստում իմ
բաղադրատոմսերով համեղ
եվ թարմ ուտեստներ:

Ինձ ճանաչողները վաղուց գիտեն, որ ես պատրաստել
շա՜տ եմ սիրում։
Դա իմ տարերքն է, իմ սիրելի զբաղմունքը։

Միշտ երազել եմ ունենալ փոքրիկ ռեստորան, որտեղ կկարողանայի
հյուրընկալել մարդկանց և հյուրասիրել իմ պատրաստած համեղ
ուտեստները, ակայն այդ հնարավորությունն երբեք չեմ ունեցել,
փոխարենը, տարիներ շարունակ իմ տունը դարձել է ջերմ ու համեղ
հանդիպումների վայր։
Հաճախ եմ կազմակերպել ընտանեկան և ընկերական հավաքույթներ,
հրավիրել հարազատներիս, ընկերներիս ու բարեկամներիս, և բոլորս
միասին հավաքվել ենք սեղանի շուրջ՝ վայելելու հաճելի զրույցներ,
ջերմ մթնոլորտ և, իհարկե, իմ պատրաստած համեղ
կերակրատեսակները։

Այսօր, շա՝տ տարիներ անց, հնարավորություն եմ ստացել
բոլորի կողմից սիրված և ճանաչված «Կովկասի Գերուհի»
ռեստորաններում ունենալ փոքրիկ անկյուն, որտեղ
կներկայացնեմ իմ տեսականին և բոլոր հյուրերը
կկարողանան իրենց հետ տանել այն տուն թեթևացնելով տան
հոգսը և վստահ լինելով, որ ունենում են տնական, բարձրորակ
հումքից պատրաստված կիսաֆաբրիկատներ:

Ես սիրում եմ իմ խոհանոցում ստեղծագործել
Ինքս եմ ամեն օր ընտրում թարմ մթերք
Իմ խոհանոցը պետք է միշտ փայլի
Պատրաստում եմ բրենդային տոպրակներ

Ամբողջ տեսականին կարող եք պատվիրել
իմ գործընկերների միջոցով